Services
Կօգնենք ձեզ վերլուծել և մեկնաբանել ձեր ֆինանսական տեղեկատվությունը

Մենք այստեղ ենք՝ ապահովելու ձեր հաջողությունը: Բացահայտեք ճշգրիտ աուդիտի և հաշվապահական հաշվառման ուժն այսօր.

Աուդիտ և հավաստիացում, աուդիտին հարակից ծառայություններ
  • Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
    Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
    Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն: Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին` կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ-ներին) համապատասխան։
  • Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկում
    Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկում
    Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացում է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորին` պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
  • Համաձայնեցված ընթացակարգեր
    Համաձայնեցված ընթացակարգեր
    Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը (հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը) և համապատասխան երրորդ անձը կամ անձինք, և որոնց արդյունքում այդ ընթացակարգերն իրականացնող անձի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումները:
  • Կոմպիլյացիա
    Կոմպիլյացիա
    Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքումը, դասակարգումը և ամփոփումն է` այն օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի բերելու նպատակով:
Հաշվապահական հաշվառում
  • Հաշվապահական հաշվառման վարում
    Հաշվապահական հաշվառման վարում
    Իրականացվում է միաժամանակ 3 հիմնական ուղղություններով՝ ֆինանսական հաշվառում, հարկային հաշվառում և կառավարչական հաշվառում: Ապահովվում է ՀՀ գործող օրենսդրության պահանջների կատարումը, հաշվետվությունների ժամանակին ներկայացումը, հարկերի օպտիմալ հաշվարկը, երաշխավորվում է պատվիրատուի առևտրային գաղտնիքների պահպանումը և շահերի պաշտպանությունը, ժամանակին բացահայտվում են հնարավոր ռիսկերը:
  • Հաշվապահական հաշվառման ներդրում
    Հաշվապահական հաշվառման ներդրում
    Իրականացվում է տվյալ կազմակերպության առանձնահատկությունները հաշվի առնելով:
  • Հաշվապահական հաշվառման վերականգնում
    Հաշվապահական հաշվառման վերականգնում
    Իրականացվում է ողջամիտ ժամկետներում տվյալ կազմակերպության գործունեությանը վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրելու և հնարավոր ծրագրային-տեխնիկական լուծումներ որոնելու միջոցով:
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում
    Ֆինանսական հաշվետվությունների կազմում
    Իրականացվում է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջների շրջանակներում, հաշվի առնելով տվյալ կազմակերպության առանձնահատկությունները, հնարավորինս ապահովվում է այդ հաշվետվությունների հավաստիությունը:
Խորհրդատվություն
  • Հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն
    Հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն
    Սովորաբար իրականացվում է պատվիրատուի գրավոր հարցադրումներին ողջամիտ ժամկետում գրավոր պատասխան ներկայացնելու միջոցով: Առանձնահատուկ դեպքերում ծառայությունը մատուցվում է պատվիրատուի գրասենյակում՝ բանավոր մակարդակով:
Այլ ծառայություններ
  • Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում
    Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում
    Իրականացվում է բացառապես ՀՀ հարկային օրենսգրքի և բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների շրջանակներում, հաշվի առնելով տվյալ կազմակերպության առանձնահատկությունները:
  • Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն
    Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն
    Իրականացվում է ֆինանսական վերլուծության ժամանակակից մեթոդների կիրառմամբ, հաշվի առնելով տվյալ կազմակերպության առանձնահատկությունները:
  • Գործարար (բիզնես) պլանի կազմում
    Գործարար (բիզնես) պլանի կազմում
    Իրականացվում է գործունեության տվյալ բնագավառի և շուկայի հանգամանալից ու մարակրկիտ ուսումնասիրության արդյունքում, հաշվի առնելով պատվիրատուի կողմից ներկայացված ելակետային ցուցանիշները:
  • Հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում
    Հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում
    Իրականացվում է պատվիրատուի հստակ և միանշանակ մեկնաբանվող գրավոր պահանջի հիման վրա:
  • Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
    Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
    Իրականացվում է տվյալ կազմակերպության գործունեության և գործառնությունների հանգամանալից ու մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում, հաշվի առնելով պատվիրատուի կողմից ներկայացված պահանջները:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Progressaudit աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է։
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ
Progressaudit աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է։
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ wrong email
պարտադիր դաշտ
պարտադիր դաշտ