Կարդալ ավելին...

«Պրոգրես-Աուդիտ» ՓԲԸ-ն սերտորեն համագործակցում է “RSM TOP-AUDIT” Աուդիտորական և խորհրդատվական խմբի հետ, որը հանդիսանում է “RSM International” Միջազգային աուդիտորա-խորհրդատվական ասոցիացիայի լիարժեք անդամ 1997 թվականից և որին վերապահված է բացառիկ իրավունք ներկայացնել “RSM International”-ի շահերը Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում: Ռուսական աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների շուկայում “RSM TOP-AUDIT”-ը առաջատար դիրքեր է գրավում և արդյունավետ աշխատում է 1992 թ.-ից: “RSM TOP-AUDIT”-ը օգտագործում է “RSM International”-ի եզակի բազային մեթոդիկան ու ստանդարտները, ինչպես նաև սեփական` “RSM TOP-AUDIT”-ի կորպորատիվ մասնագետների շրջանակներում մշակված աուդիտորական ստանդարտները:
“RSM TOP-AUDIT”-ի ծառայություններն են.
- Աուդիտ և վստահության արտահայտում
- Իրավաբանական և հարկային խորհրդատվություն
- Կորպորատիվ ֆինանսներ և գնահատում
- Կազմակերպչական և կառավարման խորհրդատվություն
- Ընկերության ռիսկերի կառավարում
- Տեղեկատվական համակարգերի աուդիտ
- Անհատական տվյալների պաշտպանություն
“RSM International” Միջազգային աուդիտորական-խորհրդատվական ցանցը գրավում է վեցերորդ տեղը աշխարհում` խոշորագույն աուդիտորական-խորհրդատվական Ընկերությունների ցանկում /http://firm-rankings.vrl-financial-news.com/ և համարվելով համաշխարհային աուդիտորական-խորհրդատվական ընկերություն՝ իր մեջ համախմբում է անկախ խորհրդատվական և հաշվապահական ընկերությունների ավելի քան 80 երկրներում: “RSM International”-ի աշխատակազմը ամբողջ աշխարհում գերազանցում է 23,000-ը, որոնք աշխատում են 600 գրասենյակներում:
“RSM”-ը պրոֆեսիոնալ ծառայություններ է մատուցում մի քանի հազար առաջատար միջազգային ընկերությունների, այդ թվում աուդիտորական ստուգումներ է անցկացնում 500-ից ավելի ընկերությունների, որոնց բաժնետոմսերը շրջանառվում են միջազգային ֆոնդային բորսաներում:
“RSM International”-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: