Progress Audit

Համագործակցություն
«Պրոգրես-Աուդիտ» ՓԲԸ-ն սերտորեն համագործակցում է “RSM TOP-AUDIT” Աուդիտորական և խորհրդատվական խմբի հետ, որը հանդիսանում է “RSM International” Միջազգային աուդիտորա-խորհրդատվական ասոցիացիայի...
Կարդալ ավելին...
Մեր մասին

“Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ-ն մասնագիտական ծառայություններ մատուցող անկախ աուդիտորական ընկերություն է: “Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ-ն աուդիտորական ուսումնասիրություն է իրականացնում տնտեսության ցանկացած բնագավառում գործող ցանկացած իրավաբանական տեսակ ունեցող ընկերություններում:

Ընկերությունը տրամադրում է նաեւ մասնագիտական խորհրդատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող խոշոր և միջին ձեռնարկություններին:

“Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ-ն իր պրոգրեսիվ եւ կայուն զարգացման հեռանկարը կառուցում է ծառայությունների որակի պարբերական բարելավման, պատվիրատու գործընկերների շրջանակում անխափան վստահության ձեռքբերման եվ առաջարկվող ծառայությունների բազմազանության միջոցով:

Ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատի հետ, վերջինիս կողմից որակվելով որպես վստահելի, բարձր մասնագիտական մակարդակով ծառայություններ մատուցող անկախ աուդիտորական ընկերություն:

“Պրոգրես-Աուդիտ” ՓԲԸ-ն միավորում է փորձառու մասնագետների աուդիտի, հաշվապահական հաշվառման, գործարար խորհրդատվության և իրավաբանական ծառայությունների ոլորտներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ բարձրորակ մասնագիտական ծառայություններ, երաշխավորելով պատասխանատվության բարձր մակարդակ: